20:08 27 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
150 0 0

Սպանության վայրում և նույն ժամանակահատվածում խուլիգանություն է կատարել 34-ամյա մեկ այլ գյումրեցի, անգամ բռնություն գործադրել միջադեպի մասնակիցների նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Գյումրիում օրերս տեղի ունեցած 35-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ են պարզվել։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, 23-ամյա բնակիչը Գյումրի քաղաքի Կամոյի փողոցում գտնվող զրուցարանում ծեծի է ենթարկվել և մահակի հարվածներ ստացել 35-ամյա տղամարդու կողմից։

Ծեծի հետևանքով երիտասարդն արյունահոսող վնասվածքներ է ստացել։ Այնուհետև 23-ամյա երիտասարդը՝ տեղեկանալով, որ իրեն ծեծի ենթարկող տղամարդը Շիրակացի փողոցի 61 թաղամասի պուրակում է, վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել է նշված վայր։ Վիճաբանության ընթացքում իր հետ նախապես վերցրած դանակով հարվածել է 35-ամյա տղամարդու ձախ զստափոսի շրջանին՝ պատճառելով կտրած-ծակած մարմնական վնասվածք: Վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Որոշում է կայացվել 23-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

2 աղջիկների բռնաբարության և սպանության մեջ մեղադրվողի «գլխի» համար պարգև են խոստանում

«Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1986թ., նույն օրը՝ ժամը 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում, վերոնշյալ պուրակում, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, մի քանի մտերիմների հետ տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ` անցորդների և մոտակա շենքի բնակիչների ներկայությամբ վիճաբանել է Գյումրի քաղաքի մի քանի բնակիչների հետ, որի ընթացքում աղմկել է, բղավել, հայհոյել, բռնություն գործադրել միջադեպի մասնակիցների նկատմամբ, այդ թվում` մահակով, քարերով վնասել նրանցից մեկի «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և դանակի բացահայտ ցուցադրմամբ ոտքով հարվածել դեպքի վայրին կից փողոցի բանուկ հատվածով երթևեկող տրանսպորտային միջոցին, վիրավորել նշված տրանսպորտային միջոցի վարորդին»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նոր քրեական գործ է հարուցվել նաև խուլիգանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով։ Երկու քրեական գործերը միացվել են։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00 սահմաններում, «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել դանակահարված մոտ 35 տարեկան երկու տղամարդ:

Դանակահարություն Էրեբունիում. երկու երիտասարդ կրծքավանդակի վնասվածքով հիվանդանոցում են

Նրանցից մեկն, ըստ կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած, մյուսին հարցազրույցի պահին վիրահատում էին։ Երիտասարդի գոտկային շրջանում ձախից առկա է կտրած-ծակած վերք:

Ըստ թեմայի

Սպանություն Լոռու մարզում. «Բիոնիկի» պահակի դին հայտնաբերել է կինը
Սահմռկեցուցիչ սպանություն Երևանում. եղբայրը գլխատել է քրոջը
Ֆլոյդի սպանությունը․ դատարանը ոստիկան Դերեկ Շովինի համար $1,25 միլիոն գրավ է սահմանել
Խմիչքի ազդեցության տակ է եղել. Արտաշատում 39-ամյա տղամարդու սպանությունը բացահայտված է
թեգերը:
Քննչական կոմիտե, Մեղադրանք, հիվանդանոց, Մահ, Երիտասարդ, Սպանություն, վենդետա, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ