18:38 26 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2787)
83000

Ավտովթարից տուծաժներից 3–ի վիճակը ծանր է, մեկինը` բավարար։ Տուժած 4-ամյա Դավիթ Մ․-ն «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Այսօր առավոտյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանի Նուբարաշենի խճուղու աղբանոցի մոտակայքում։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 09:42-ին է։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում փրկարարները պարզել են, որ բախվել են 29-ամյա Վարդան Հ․-ի վարած «Toyota Prado»-ն և «Opel Zafira» մակնիշների ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը երկու տուժած հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։ Փրկարարները ձորից դուրս են բերել երկու քաղաքացու դի։ Ավելի ուշ պազրվել է, որ մահացածներից մեկը լրագրող Սոնա Դավթյանն է։ Եվս չորս տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Հիվանդանոցում բժիշկները ուղևորներ 40-ամյա Ալինա Ի․-ի, 26-ամյա Կարեն Հ․-ի և 36-ամյա Քրիստինե Պ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ 29-ամյա վարորդ Վարդան Հ․-ինը՝ բավարար։ 36-ամյա Աննա Մ․-ն հրաժարվել է բուժօգնությունից և դուրս գրվել, իսկ 4-ամյա Դավիթ Մ․-ն «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2787)
թեգերը:
Վիրավոր, Զոհ, Երևան, Լրագրող, ավտովթար

Գլխավոր թեմաներ