20:50 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2789)
710 0 0

Վթարի զոհ դարձած երիտասարդներից մեկը 26 տարեկան է, մյուսը` 28։ Եվս մեկ երիտասարդ էլ հոսպիտալացվել է։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Երևան - Սևան ավտոճանապարհին երեկ սարսափելի վթար է տեղի ունեցել, որի հետևանքով երկու զոհ կա, մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է ժամը 19:16-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Altima» (վարորդ՝ Հովհաննես Գ․, ծնված 1992 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Զավեն Գ․, ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաների վարորդները տեղում մահացել են, իսկ «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մարտուն Մ․-ն հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է լրագրող Սոնա Դավթյանը

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդների դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Վայոց Ձորի մարզում երեք բեռնատար են բախվել. երկուսն իրանական են. տեսանյութ

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2789)

Ըստ թեմայի

Վթար Աշտարակի աշտարակի կամրջի մոտ. 3–ամյա երեխա է մահացել
Վթար Նոր Հաճնի կամրջի մոտ. զոհ և տուժածներ կան
Խոշոր վթար Բաղրամյան պողոտայում. մահացածներ ու տուժածներ կան
թեգերը:
Մահ, վթար, Ճանապարհ, Սևան, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ