04:33 20 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.31
  • GBP706.73
  • EUR629.40
  • RUB7.04
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2872)
250 0 0

Փաստի առթիվ հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Արմեն Հաջյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհահատվածում 4.5 մետր բարձրություն ունեցող կամրջից դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր ընկել է կամրջի տակ: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Ա. Հաջյանը տեղում մահացել է, իսկ 2 մարդի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով` վիրավորները վարորդի կինն ու երեխան են:

Խոշոր վթար Արմավիրում․ 6 հոգու հիվանդանոց են տեղափոխել

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2872)

Ըստ թեմայի

Վթար Տավուշի մարզում. ՎԱԶ-2121–ի 42–ամյա վարորդը տեղում մահացել է
Ողբերգական վթար Երևանում. երիտասարդ կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Վթար Գագարին-Հրազդան ավտոճանապարհին. Mazda–ի 26–ամյա վարորդը տեղում մահացել է
թեգերը:
հիվանդանոց, երեխա, Մահ, վարորդ, Գեղարքունիքի մարզ, վթար

Գլխավոր թեմաներ