ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Երևանում այսօր՝ հունվարի 6-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջից մի քաղաքացի ցած է նետվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով մոտ 55-60 տարեկան տղամարդ է:
Ոստիկաններն ու քննիչները կամրջի վրա հայտնաբերել են նաև Ա. Չիլինգարյանի «Ծիր երկնային արքայություն» գիրքը, որի մեջ նաև ձեռագրով ինչ-որ բառեր են գրված:
Մեդիափորձագետ Արմեն Մարտիրոսյանն էլ գրել է, որ Դավթաշենի կամրջի մոտ մոտ 30 մեքենա 2 կողմից կանգնել, մարդիկ դուրս են եկել ու նայում են ներքև։
Դավթաշեն կամրջով եմ քշում։ Մոտ 30 մեքենա 2 կողմից կանգնել, մարդիկ դուրս թափել, նայում են ներքեւ։ Ինքնասպանություն էր։ Ու մարդիկ ընտանիքներով, 6-7 տարեկան երեխաներով թափով կանգնացնել են մեքենան, անցել են ճամփեն, կանգնել, նայում են ներքեւ, քննարկում։ Չեմ հասկանում
— Kornelij (@Kornelij) January 6, 2021