01:35 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD515.68
  • GBP725.87
  • EUR625.16
  • RUB7.18
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2931)
765 0 0

Իրավապահները հայտնաբերել են այն ավտոմեքենան, որով արկղի մեջ դրած դիակը դուրս են բերել քաղաքապետարանից։ Ձերբակալվածներից երկուսը 17 տարեկան են։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Արարատի մարզում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը։ Shamshyan.com–ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Վեդիի քաղաքապետարանի շենքում։

Արարատի ոստիկանություն են բերման ենթարկվել Արարատի մարզի բնակիչներ, 61-ամյա Նորայր Ն.-ն, 17-ամյա Կ. Մ.-ն, 55-ամյա Տիգրան Պ.-ն, 17-ամյա Մ. Մ.-ն և 57-ամյա Ժորա Բ.-ն: 

Իրավապահները պարզել են, որ նշված անձինք հունվարի 5-ին Վեդի քաղաքի Թումանյան 6 հասցեում գտնվող Վեդիի քաղաքապետարանի սենյակներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Վեդիի բնակիչ, 59-ամյա Պետրոս Ա.-ի հետ, որի ընթացքում վիճաբանությանը մասնակցող Նորայր Ն.-ն, Մարսել Մ.-ն, Կ. Մ.-ն և Ժորա Բ.-ն ոտքերով և ձեռքներին ընկած տարբեր առարկաներով ծեծել են Պետրոս Ա.-ին ու սպանել:

Արդեն հունվարի 7-ին՝ գիշերը ժամը 23:30-ի սահմանում, Կարեն Մ.-ն Ն. Մ.-ի հետ վերջինիս հոր՝ 45-ամյա Տիգրան Մ.-ին պատկանող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով սպանվածի դին փայտե արկղով տեղափոխել են Վեդի քաղաքից դեպի Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող Վեդիի գոմերի մոտ, գցել այնտեղ ու հեռացել:

Փաստի առթիվ Վեդիի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կ. Մ.-ն, Մարսել Մ.-ն, Նորայր Մ.-ն և Ժորա Բ.-ն ձերբակալվել են:

Հայտնաբերվել է նաև ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հիշեցնենք` այսօր` հունվարի 8-ին, ժամը 13։00-ի սահմանում Ոստիկանության Արարատի մարզային վարչությունն ահազանգ էր ստացել, որ Վեդի քաղաքից դեպի գոմեր տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում փայտե արկղ կա, մեջը` դի։

Ոստիկաններն ու քննիչները արկղում հայտնաբերել էին տղամարդու դի` բռնության հետքերով։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2931)

Ըստ թեմայի

Երևանում տղամարդն «Opel»–ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի ու բախվել մեկ այլ մեքենայի
Վթար Գեղարքունիքի մարզում. Mercedes–ի 27–ամյա վարորդի դին գտել են մեքենայից հեռու
Վթար Վահանի ճանապարհին. 28–ամյա վարորդը մահացել է, կինն ու երեխան հիվանդանոցում են
թեգերը:
Սպանություն, Դիակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ