21:34 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2864)
168 0 0

30-ամյա Նորիկ և 21-ամյա Դավիթ Սարոյանները հոսպիտալացվել են Վեդու բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ողբերգական ավտովթար է այսօր տեղի ունեցել Արարատի մարզի Ոսկետափ գյուղում՝ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ-ը։

Հունվարի 10-ին, ժամը 03։43-ին տեղեկություն է ստացվել ՃՏՊ—ի մասին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները։ Մեքենաների երկու վարորդները՝ 40-ամյա Վրեժ Գ․-ն և 28-ամյա Սևակ Ս․-ն տեղում մահացել են։

Երկու ուղևորները՝ 30-ամյա Նորիկ և 21-ամյա Դավիթ Սարոյանները հոսպիտալացվել են Վեդու բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Երևանի, Տավուշի, Կոտայքի և Շիրակի որոշ հատվածներում

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի միջոցով վարորդների դիերը դուրս բերել ավտոմեքենաներից և մոտեցրել շտապօգնությանը:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2864)
թեգերը:
Վիրավոր, Զոհ, ավտոմեքենա, ավտովթար, Արարատի մարզ, Հայաստան

Գլխավոր թեմաներ