03:30 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
19 0 0

Դիակի՝ մասամբ սառցապատ լինելու պատճառով հնարավոր չի եղել արտաքին զննություն կատարել, սակայն տեսանելի հատվածներում վնասվածքներ չեն հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Մեկ ամսից ավելի անհետ կորած համարվող 86-ամյա կնոջ դին, որը երեկ հայտնաբերվել է Արագածոտնի մարզի ջրատարներից մեկում, մասամբ սառցապատ է եղել, ուստի հնարավոր չի եղել իրականացնել արտաքին զննություն, սակայն պարանոցի առաջային և աջակողմյան տեսանելի հատվածներում վնասվածքներ չեն հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 13-ին Նոր Երզնկա գյուղի բնակիչներից մեկը հայտնել էր, որ մայրը տնից դուրս է եկել անհայտ ուղղությամբ և այլևս չի վերադարձել:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տարեց կինը չի հայտնաբերվել, ուստի՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և 2020թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախաքննության ընթացքում իրականացվել են օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հարցաքննվել են վկաներ և այլն։

Հունվարի 17-ին մի քաղաքացի հայտնել է, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ամառանոցների հատվածով անցնող Արզնի-Շամիրամ ջրատարում տարեց կնոջ դի կա:

«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրի զննությամբ, Արզնի-Շամիրամ ջրատարի մեջ՝ ձախ կողային հատվածով դեպի սառույցի մեջ, հայտնաբերել Նոր Երզնկա գյուղի անհետ կորած 86-ամյա կնոջ դին»,- տեղեկացնում է ՔԿ–ն։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել են փորձանմուշներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մահվան պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:

Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)

Ըստ թեմայի

Տաքսու ուղևորը դանակով սպառնացել է վարորդին և 48 հազար դրամ հափշտակել
Նոր Հաճնում 6–հոգանոց ընտանիք է թունավորվել շմոլ գազից
Ավտովթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. մեկ մարդ տեղում մահացել է
թեգերը:
Կին, Հայաստան

Գլխավոր թեմաներ