ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Արագածոտնի մարզում այսօր 19-ամյա երիտասարդի են սպանել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 13:50-ի սահմանում ոստիկանության Աշտարակի բաժինն «Աշտարակ» ԲԿ–ից ահազանգ է ստացել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանն է»,– գրում է կայքը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա կան սուր, կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր:
Գյումրի-Ազատան ճանապարհի սկզբնամասում բախվել են BMW X6–ն ու Mercedes-Benz–ը. կան տուժածներ
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նրան դանակահարել են Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրներ, 33 հասցեի հարակից տարածքում:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության) հարուցվել է քրեական գործ:
Արզնի–Շամիրամ ջրատարում հայտնաբերված տարեց կնոջ դիակի վրա վնասվածքներ չեն եղել. ՔԿ