08:43 02 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.37
  • GBP736.92
  • EUR636.10
  • RUB7.13
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
142 0 0

«Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին և մոտ 4,5 մետր բարձրությունից ընկել:

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com կայքը։

Հունվարի 24-ի գիշերը՝ մոտ ժամը 02:10-ին, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 32-ամյա Դավիթ Գրիգորյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին և մոտ 4,5 մետր բարձրությունից ընկել ցած:

Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Սակայն մի քանի ժամ անց մահացել է հիվանդանոցում, նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Shamshyan.com-ը գրում է նաև, որ ճանապարհն անցանելի է եղել, ձյան շերտ և մերկասառույց չի եղել:

Ադրբեջանցին սպանվել է, թուրքական նավի անձնակազմի ևս 15 անդամ պատանդ են ծովահենների մոտ

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
թեգերը:
Զոհ, Մահ, վարորդ, ավտովթար, Կոտայք

Գլխավոր թեմաներ