12:58 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2931)
108 0 0

Վթարված ավտոմեքենաներից մեկի վարորդին փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնությանը։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր կեսօրին Երևանի Սարալանջի պողոտայի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով 5 մեքենա բախվել են իրար։

Դեպքի վայր մեկնած փրկարարական խումբը պարզել է, որ Սարալանջի պողոտայի սկզբնամասում՝ կամրջակի վրա, բախվել են «Lexus GX460» (վարորդ՝ Խ․ Բ․, ծնված 1995 թ.), «Toyota Prius» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1978 թ.), «KIA» (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1954 թ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ․ Ն․, ծնված 1964 թ.) և «Ford Transit» (վարորդ՝ Է․ Ս․, ծնված 1978 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Գ. Հ․-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի եղել: Փրկարարները «Ford Transit» ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

Հիշեցնենք, որ Երևանում այսօր գրեթե ամբողջ օրը խցանումներ են եղել: Երթևեկությունը կաթվածահար է եղել մի քանի ժամ: Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի առաջին սպայական գումարտակի հերթապահ մասի ավագ տեսուչ մայոր Հարությունյանը ՀԺ-ին հայտնել է, որ Երևանում այսօր ընդհանուր առմամբ գրանցվել է 70 վթար, որի հետևանքով քաղաքը պարալիզացվել է:

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2931)
թեգերը:
Վիրավոր, Երևան, ավտոմեքենա, ավտովթար

Գլխավոր թեմաներ