06:36 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
89 0 0

Ոստիկանները պարզել են կնոջ ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից: Դեպքի վայր է մեկնել նաև Երևանի ոստիկանապետը։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Երևանում հերթական սպանությունն է կատարվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.cоm–ը։

Ըստ կայքի` երեկ` ժամը 22:40-ի սահմանում, ոստիկանության Շենգավիթի բաժինն ահազանգ է ստացել, որ Նորագավթի տներից մեկում կնոջ դի կա:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոտ 80 տարեկան կնոջ դի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ողբերգական դեպք Երևանում․ բնակարանում տղամարդկանց դիակներ են հայտնաբերվել

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, դեպքի հանգամանքներն ու կատարողին կամ կատարողներին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Սպանվածը Նորագավիթ թաղամասի 1-ին հողակտորի 125 տան բնակչուհի, 84-ամյա Լուսյա Մկրտչյանն է:

Զարհուրելի սպանությունը կատարվել է Վեդիի քաղաքապետարանում. դիակի ինքնությունը պարզվել է

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)

Ըստ թեմայի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից. ինքնասպանության փորձը կանխել է ԱԺ պատգամավորը
Երևանում տանտերը հարձակվել է կանչի գնացած շտապօգնության մեքենայի վարորդի վրա և ծեծել նրան
Երեխային ծեծել են ու դեղ խմեցրել. սարսափելի դեպք Արարատի մարզում
թեգերը:
Երևան, Սպանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ