ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Արարատի մարզում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամը 16։30-ի սահմանում Ոստիկանության Արտաշատի բաժինն ահազանգ է ստացել, որ Դեղձուտ գյուղի ապամոնտաժվող նախկին դպրոցում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, դեպքի վայր մեկնած ոստիկանները ԽՍՀՄ տարիներին կառուցված և ապամոնտաժվող դպրոցի 2-րդ հարկում հայտնաբերել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 66-ամյա Հակոբ Խաչատրյանի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ապամոնտաժման ժամանակ պատը փլուզվել է, տղամարդը չի հասցրել հեռանալ, և քարերը թափվել են նրա վրա։
Երևանում տանտերը հարձակվել է կանչի գնացած շտապօգնության մեքենայի վարորդի վրա և ծեծել նրան
Տեղում աշխատող բանվորներն անմիջապես փորձել են օգնություն ցուցաբերել։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. 84–ամյա կնոջը սպանել է 44–ամյա տղամարդը