10:21 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
25 0 0

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել լուսացույցի սյանը, ինչի հետևանքով սյունը ընկել է և փակել ճանապարհը։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Արմավիրի մարզի Թաիրով գյուղում այս գիշեր տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է փետրվարի 24-ին, ժամը 05:35-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ի․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել լուսացույցի սյանը, ինչի հետևանքով սյունը ընկել է և փակել ճանապարհը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Մ․ Գ․-ին (ծնված 1994 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 1995 թ․), ովքեր հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները նաև հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ապամոնտաժել լուսացույցի սյունը և հեռացրել երթևեկելի հատվածից։

թեգերը:
վարորդ, Վիրավոր, ավտովթար, Հայաստան, Արմավիր

Գլխավոր թեմաներ

  • Ալաա Ալ-Սաիդ

    22-ամյա Ալաան ծնվել ու մեծացել է Իրաքում։ Արդեն երեք տարի է` Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանող է։ Sputnik Արմենիան զրուցել է Ալաայի հետ, որը մատնաքաշի լուսանկարներ է ուղարկում հայ ընկերոջը և իր բառացանկում ավելացրել է հայերեն «պատերազմ» բառը։

    102
  • Ոստիկանական մեքենա. 1 մարտի, 2021

    ՀՀ վարչապետը ԶՈւ գլխավոր շտաբի՝ կառավարության հրաժարականի պահանջից հետո հայտարարել է երկրում «ռազմական հեղաշրջման փորձի» մասին: Sputnik Արմենիայի սյունակագիրն իր մտորումներին զուգահեռ՝ տարբեր պետություններում ռազմական հեղաշրջումների օրինակներ է ներկայացնում։

    413
  • ԵՄ Բրյուսել

    COVID-19–ի հետ կապված իրավիճակը Եվրոպայում վատթարանում է։ Կարանտինային միջոցները խստացվում են, իսկ մի շարք երկրների իշխանություններ գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում ռուսական պատվաստանյութին, ինչն առաջացնում է Բրյուսելի դժգոհությունը։

    107