22:23 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Բախվել են Mercedes-C 180, Mercedes E 320, Infiniti QX56 և Nissan X-trail մակնիշների ավտոմեքենաներ։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Երևանի Արշակունյաց պողոտայի «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում վթար է տեղի ունեցել, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են մարտի 19-ին, ժամը 22:51-ին, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ բախվել են Mercedes-C 180, Mercedes E 320, Infiniti QX56 և Nissan X-trail մակնիշների ավտոմեքենաները։

«Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Mercedes E 320 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․Ա․-ին (ծնված՝ 1991 թ․), որը հոսպտալացվել է «Էրեբունի» ԲԿ։ «Էրեբունի» ԲԿ են հոսպիտալացվել նաև Nissan X-trail մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Խ․-ն (ծնված՝ 1969 թ․) և ուղևոր Շ․ Ն․ (ծնված՝ 1979 թ․)»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել

Բոլոր երեք տուժածների առողջական վիճակները բժիշկները գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, այնուհետև իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

Ըստ թեմայի

ՃՏՊ Սյունիքի մարզում. մեքենաներից մեկի ղեկին եղել է 15 տարեկան պատանի
Ինչպես խուսափել Երևանում ՃՏՊ-ների պատճառով առաջացող խցանումներից
Երևանում ՃՏՊ–ների 10%-ից ավելին գրանցվել են բարձր արագությամբ երթևեկելի փողոցներում. ՃՈ
թեգերը:
հիվանդանոց, Տուժածներ, «Երևան Մոլ» առևտրի կենտրոն, վթար

Գլխավոր թեմաներ