20:09 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
377 0 0

Թե ովքեր են գողացել կիսանդրին, կպարզեն ոստիկանության Շենգավիթի բաժնի ոստիկանները։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Կոմիտասի անվան պանթեոնից անհայտ անձը կամ անձինք գողացել են ականավոր գրող Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Մարտի 20-ին տեղեկություն ենք ստացել, որ մարտի 17-ից, ժամը 10։00–ից կիսանդրին չկա»,– նշեցին ոստիկանությունից։

Թե ովքեր են գողացել կիսանդրին, կպարզեն ոստիկանության Շենգավիթի բաժնի ոստիկանները, այժմ նյութեր են նախապատրաստվում։

«Հրաժարվեցինք «Հրանտ Մաթևոսյան կենտրոնի» շուրջ բանակցություններից». գրողի որդու գրառումը

Հիշեցնենք` բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը ծնվել է 1876 թվականին Ալեքսանդրապոլում։ Նա նաև հասարակական ակտիվ գործիչ է եղել։ Կուրղինյանի անունով փողոց, դպրոց և գրադարան կա Գյումրիում։ Մահացել է 1927 թվականի նոյեմբերի 24–ին։

Երբեմն 20 մայր տարբեր գերեզմաններից լալիս են ու ողբում. Եռաբլուրի քահանան տեսել է դժոխքը

թեգերը:
Շուշանիկ Կուրղինյան, գողություն, կիսանդրի, պանթեոն, Հայաստան

Գլխավոր թեմաներ