06:29 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
642 0 0

Իրավապահները 27–ամյա կնոջ ու 7 տարեկան դստեր դիակները հայտնաբերել են բնակարանում։ Ըստ տեղեկությունների` փոքրիկը սովորում էր առաջին դասարանում

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Երևանյան բնակարաններից մեկում 2 դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը ժամը 00։40-ի սահմանում «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ դիակներ կան։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 27-ամյա Ս. Մ-ի և 7-ամյա Կ. Մ-ի դիերը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն։

Shamshyan.com–ի տեղեկություններով՝ Կ. Մ-ն Ս. Մ-ի դուստրն էր, սովորում էր Երևանի դպրոցներից մեկի առաջին դասարանում։

Սպանել են 37–ամյա տղամարդուն և պատահական ականատեսին. դիակները հայտնաբերվել են

թեգերը:
Դիակ, դուստր, մայր, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ