ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Երևանյան բնակարաններից մեկում 2 դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը ժամը 00։40-ի սահմանում «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ դիակներ կան։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 27-ամյա Ս. Մ-ի և 7-ամյա Կ. Մ-ի դիերը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն։
Shamshyan.com–ի տեղեկություններով՝ Կ. Մ-ն Ս. Մ-ի դուստրն էր, սովորում էր Երևանի դպրոցներից մեկի առաջին դասարանում։
Սպանել են 37–ամյա տղամարդուն և պատահական ականատեսին. դիակները հայտնաբերվել են