07:27 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
954 0 0

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանում: Կատարվում է հետաքննություն:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. «Նեպոսեդի» մանկական ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանում: 14-ամյա Կիրիլ Փինջոյանն ընկել է երրորդ հարկի պատուհանից։

Նախնական տվյալների համաձայն` դեռահասը փորձել է սելֆի անել պատուհանագոգին, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունն ու ընկել է։ Տանն այդ պահին եղել է միայն տատը, բայց նա չի տեսել՝ ինչով է զբաղված թոռը։ Կիրիլի մարմինը հայտնաբերել են տան մոտ։ Հետաքննություն է ընթանում։

Կիրիլն ակտիվ մասնակցություն է ունեցել «Նեպոսեդի» ստուդիայի կազմում և հայտնի մանկական համույթի համերգների հաղորդավարներից մեկն էր եղել։ Բացի այդ, նա հաղորդումներ է վարել տարբեր հեռուստաալիքներով և նկարահանվել կինոյում։

3 օր առաջ տղայի ծննդյան օրն էր։

Երևանում 30-ամյա տղամարդը վայր է ընկել 10-րդ հարկից

«Կիրյուշենկա․․․ Կիրիլ․․․ Կիրիլ Ալեքսանդրովիչ․․․ Դու ինձ մոտ եկար 14 տարի առաջ։ Շնորհակալ եմ։ Սիրված եղի՛ր։ Երջանիկ եղի՛ր։ Առողջ եղի՛ր։ Հաջողակ եղի՛ր։ Իսկ ես միշտ կողքիդ եմ։ Հավատում եմ ուժերիդ։ Ու անսահման սիրում», - նման շնորհավորանք էր հրապարակել Փինջոյանն Instagram-ի իր էջում։

Ելենա Փինջոյանը ծնվել է 1969 թվականի հունիսի 10-ին Բաթումում (Վրացական ԽՍՀ)։ 1975 թվականին ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել։  1991 թվականին, երբ Ելենան ընդամենը 22 տարեկան էր, ստեղծեց «Նեպոսեդի» մանկական ստուդիան, որն ավելի ուշ բավական հայտնի դարձավ։ Երկար տարիներ Ելենա Փինջոյանն ընդգրկված է համառուսաստանյան և միջազգային երաժշտական մրցույթների ժյուրիի կազմում։

Արտակարգ դեպք Երևանում․ 20-ամյա աղջիկն ընկել է 11-րդ հարկից

Ըստ թեմայի

Դժբախտ պատահար Վրաստանում. հանքի փլուզման հետևանքով կան զոհեր
Դժբախտ պատահար. փրկարարներին չի հաջողվել փրկել 17-ամյա պատանու կյանքը
Դժբախտ պատահար Երևանում. մեքենան վթարի է ենթարկվել, երբ վարորդը փորձել է օգնել ուղևորին
Ողբերգություն ՌԴ–ում ապրող հայերի ընտանիքում. դժբախտ պատահարի զոհ է դարձել 1,5 տարեկան երեխան
թեգերը:
Ռուսաստան, Մահ, տղա, Դժբախտ պատահար

Գլխավոր թեմաներ