19:11 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
53 0 0

55-ամյա քաղաքացին փորձել էր ինքնասպան լինել` նետվելով Հրազդան քաղաքում գտնվող ջրամբարը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Փրկարարները հայտնաբերել են մի քանի օր առաջ Հրազդանում կորած 55-ամյա քաղաքացու դին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեռ ապրիլի 9-ին` ժամը 19։29-ին, ԱԻՆ–ն ահազանգ էր ստացել, որ քաղաքացի Ց․ Ն․-ն (ծնված 1965 թ․) փորձում է ինքնասպան լինել Հրազդան քաղաքում՝ նետվելով «Աղբյուրակ» ջրամբարը։ Փրկարարները ջրամբարի ափամերձ հատվածում հայտնաբերել էին քաղաքացու անձնական իրերը։

Սյունիքի մարզի 83-ամյա բնակիչը տնից դուրս է եկել և չի վերադարձել

Նրան գտնելու համար այսօր կրկին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայողական մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 17։04-ին փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին։

39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

թեգերը:
Հայաստան, փրկարար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Դիակ

Գլխավոր թեմաներ