02:59 06 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.04
  • GBP723.93
  • EUR625.46
  • RUB6.97
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
88 0 0

Ավտովթարի հետևանքով երեք մարդ վնասվածքներ են ստացել։ Նրանց տեղափոխել են «Արտաշատի» ԲԿ։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Արտաշատի կամրջի մոտ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ 34–ամյա վարորդը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ապրիլի 13-ին, ժամը 06:47-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արտաշատի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Լ․ Ա․, ծնված 1987 թ.) մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ երեք ուղևոր հոսպիտալացվել են «Արտաշատի» ԲԿ։

Ըստ թեմայի

Հայաստանի որոշ հատվածներում +20 աստիճան կգրանցվի. եղանակի տեսություն
թեգերը:
Զոհ, Մահ, վարորդ, ավտոմեքենա, ավտովթար, Արտաշատ

Գլխավոր թեմաներ