21:22 08 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
128202

Վրաերթը տեղի է ունեցել «Երևան մոլի» դիմաց։ Հետիոտնը Արշակունյաց պողոտան անցել է չթույլատրելի հատվածով։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Երեկ ուշ երեկոյան` ժամը 22:50-ի սահմաններում, մահացու ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի Արշակունյաց պողոտայում։ Վրաերթի ենթարկողը ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Երևանի բնակիչ, 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանն է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Նա իր վարած «Մերսեդես CLՏ 550» մակնիշի ավտոմեքենայով «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մի տղամարդու:  

Սիմոն Մարտիրոսյանը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին մահացել է:  

Ոստիկանության տվյալներով էլ` ապրիլի 12-ին, ժամը 22.30-ին Արշակունյաց պողոտայում վրաերթի ենթարկվածը ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյան է, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Շտապօգնություն զանգահարելուց հետո վարորդը զանգահարել է նաև ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն:  

Փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (Ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը): 

Նշենք, որ Սիմոն Մարտիրոսյանը հենց երեկ էր վերադարձել Մոսկվայից, որտեղ Հայաստանի ծանրամարտի հավաքականը մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը։ Նա այդ մրցումներում փոքր ոսկե մեդալ էր շահել։  

Ըստ թեմայի

Սիմոն Մարտիրոսյանի ցանկությունը կկատարվի. Արմավիրում մարզադահլիճ կկառուցեն
Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց, բայց երկամարտում ձախողվեց
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք է ստացել Քարվաճառում՝ խաչքարերը դուրս բերելիս
թեգերը:
Մահ, Երևան, Վրաերթ, Սիմոն Մարտիրոսյան

Գլխավոր թեմաներ