23:49 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
582 0 0

«Երևան Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո քրգործ է հարուցվել և դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակվել։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երեկ` ապրիլի 12-ին, ժամը 22։30-ի սահմանում Սիմոն Մարտիրոսյանն իր անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում, որտեղով չի թույլատրվում անցնել հետիոտներին, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի՝ 1993թ․ ծնված Կամո Ամիրխանյանին, որը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Սիմոն Մարտիրոսյանը հենց երեկ էր վերադարձել Մոսկվայից, որտեղ Հայաստանի ծանրամարտի հավաքականը մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը։ Նա այդ մրցումներում փոքր ոսկե մեդալ էր շահել։  

Ըստ թեմայի

Սյունիքի մարզի 83-ամյա բնակիչը տնից դուրս է եկել և չի վերադարձել
Փրկարարները գտել են Հրազդանում կորած 55-ամյա քաղաքացու դին
Ողբերգական ավտովթար` Արտաշատի կամրջի մոտ. 34–ամյա վարորդը տեղում մահացել է
թեգերը:
Քրեական գործ, Վրաերթ, Սիմոն Մարտիրոսյան

Գլխավոր թեմաներ