19:30 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Հրդեհը բռնկվել էր Հյուսիսային պողոտա թիվ 5 հասցեում գտնվող «Լա Պիացցա» իտալական ռեստորանին հարակից շենքի ծխատարում։ Փրկարարները տարհանել էին մոտ 65 քաղաքացու։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Տեղեկացվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին, մարվել՝ 19։01-ին: 3 քմ տարածքում իրականացվել են ծխատարի քանդման աշխատանքներ։

«Այրվել են ծխատար համակարգի 11-րդ հարկում գտնվող շարժիչը, 2 գմ թիթեղյա հատված, «Լա Պիացցա» ռեստորանի խոհանոցում մոտ 6 գմ խողովակ և 4 քմ կախովի առաստաղ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլի 14-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է նկատվում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Հրդեհ էր բռնկվել Հյուսիսային պողոտա թիվ 5 հասցեում գտնվող «Լա Պիացցա» իտալական ռեստորանին հարակից շենքի ծխատարում։ Փրկարարները տարհանել էին մոտ 65 քաղաքացու։

թեգերը:
հրդեհ, Հյուսիսային պողոտա, Երևան

Գլխավոր թեմաներ