09:57 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
256 0 0

Վթարի հանգամանքները պարզվում են, տուժածները հոսպիտալացվել են մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններ։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Գյուլբենկյան–Ավետիսյան փողոցների խաչմերուկում։

Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 12:10-ի սահմաններում բախվել են Toyota Camry և Toyota Sienta մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Toyota Camry-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել թոնրատան տարածքում՝ կոտրելով պատն ու ապակիները:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Ըստ տեղեկությունների՝ վիրավորներից երկուսը երեխաներ են։

Մինչ բժիշկների՝ դեպքի վայր հասնելը տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերել թոնրատան աշխատակիցները։

Վթարի հանգամանքները պարզվում են։

Ըստ թեմայի

Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը մահացել է
Վթար Երևանում. վարորդներից մեկը Դանիել Իոաննիսյանի քույրն է
թեգերը:
երեխա, ավտովթար, Երևան

Գլխավոր թեմաներ