17:01 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
27 0 0

Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Մասիսում այսօր 63–ամյա քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել։ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության տվյալներով` Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է ապրիլի 27-ին, ժամը 11։20-ին։

Տեղեկացրել են, որ Մասիս քաղաքի Երկաթուղայինների փողոցի 11 շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացի Ե․ Գ․-ն (ծնված 1958 թ․) փորձում է ինքնասպանություն գործել՝ ինքնահրկիզվելով։

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձ։

Ըստ թեմայի

Ստեփանակերտում 31-ամյա քաղաքացուն հայտնաբերել են կախված վիճակում
Երևանում ու 6 մարզում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա. եղանակի տեսություն
թեգերը:
փրկարար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), ինքնասպանության փորձ, Մասիս

Գլխավոր թեմաներ