23:14 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
176 0 0

Տեղում մարման աշխատանքները համակարգողը հայտնեց` թունելի տարածքում 6000 վտ հզորությամբ 30 մալուխներ կան, որոնք էլ, հավանաբար, բարձր լարման պատճառով առաջացած ջերմությունից բռնկվել են։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Երևանի մանկական երկաթուղու թունելից թանձր ծխի պատճառը հայտնի է` մալուխներն են այրվել։ Լրագրողների հետ զրույցում ասաց դեպքի վայրում աշխատող ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Արթուր Ոսկանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտից թանձր ծուխ է դուրս գալիս երկաթուղու թունելից։

«Օջախն արդեն հայտնաբերվել է, ուժերը դասավորում են, որ մարման աշխատանքներ կատարեն։ Հավանաբար, բարձր լարում է տեղի ունեցել, որի հետևանքով էլ ջերմությունից մալուխները բռնկվել են։ Այնտեղ 6000 վտ հզորությամբ 30 մալուխներ կան»,–ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով` հիմա ամբողջ տարածքը հոսանքազրկել են։ Ոսկանյանը հայտնեց նաև, որ փորելու կարիք չկա, պետք է հորի մեջ մտնեն փրկարարները, որպեսզի մարեն ծուխը։

Այս պահին 3 մարտական հաշվարկ է աշխատում դեպքի վայրում, և հիմնական դժվարությունը, ըստ Ոսկանյանի, ծխապատ գոտին է, որը, սակայն, հաղթահարելի է։

Գյումրի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

թեգերը:
Երևան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ

Գլխավոր թեմաներ