20:04 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Վթարը տեղի է ունեցել Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 365 կմ հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Մասնավորապես, ժամը 18:20-ի սահմաններում, 50-ամյա Բախշիկ Բախշյանը, իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 365 կմ հատվածում` «Վարդանիձոր» վայրում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ծառերի մեջ: Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել իրավապահները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթար Արցախում․ առաջին օգնությունը ցուցաբերել են ադրբեջանցիներին ուղեկցող խաղաղապահները

Ըստ թեմայի

Ավտովթար` Տավուշի մարզում. մեքենայի ղեկին անչափահաս է եղել
Ավտովթար՝ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին. կա զոհ
Սարդարապատ գյուղի մոտ ավտովթար է տեղի ունեցել. կա զոհ
թեգերը:
Տուժածներ, վարորդ, ավտովթար, Սյունիք

Գլխավոր թեմաներ