00:02 17 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
1759 0 0

Սպանված երիտաասարդը Եղեգնաձոր քաղաքի «Գետնատուն» գործարանի սեփականատիրոջ՝ Աղասի Բաղդասարյանի թոռն է:

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզում սպանություն է եղել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, դեպքը տեղի է ունեցել երեկ` մայիսի 1-ին։ Ժամը 21:40-ի սահմաններում, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:  

Հիվանդանոց տեղափոխված վիրավորը որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է:  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Գետնատուն» գինեգործարանի տարածքից: 

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի հարևանությամբ գտնվող փողոցում հայտնաբերել են «Toyota Camry» մակնիշի 092 QQ 02 համարանիշի ավտոմեքենան, որով, ըստ նախնական տեղեկությունների, սպանություն կատարողը ժամանել է նշված գինեգործարան և իր մոտ եղած որսորդական երկփողանի հրացանով կրակոց է արձակել 29-ամյա Վահե Մկրտչյանի ուղղությամբ: Որոշ ժամանակ անց նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին:  

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, արնանման հետքեր, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը:  Փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին (Սպանություն) մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:  

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում են, որ սպանվածը սպանության կասկածանքով ոստիկանություն ներկայացած Նաիրի Բաղդասարյանի քրոջ որդն էր, սպանվածը նաև գործարանի սեփականատիրոջ՝ Աղասի Բաղդասարյանի թոռն է:  

թեգերը:
Եղեգնաձոր, Վայոց Ձոր, Սպանություն

Գլխավոր թեմաներ