15:58 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Ավոտվթարից տուժած 5 մարդու տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ 2-ինը՝ բավարար։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, 5-ը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 1-ին, ժամը 19։46-ին։ Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատը պարզել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) դուրս է եկել «Բնա» կոչվող հանդամասի դաշտամիջյան ավտոճանապարհից և մոտ 350 մ գլորվել ձորը․ ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1958 թ․) տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երկու տուժած տեղի ուժերով դուրս են բերվել ձորից։
«Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ձորից պատգարակով բարձրացրել (մոտ 150 մ) և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել երեք տուժածի, ովքեր մյուս երկու տուժածների հետ հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ։

Բժիշկները տուժածներ Լ․ Ղ․-ի (ծնված 1979 թ․), Մ․ Մ․ի (ծնված 1957 թ․) և Վ․ Մ․-ի (ծնված 1979 թ․) առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության, իսկ Ս․ Հ․-ի (ծնված 1963 թ․) և Վ․ Ղ․-ինը (ծնված 1961թ․)՝ բավարար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դուշանբեի բենզալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով 29 մարդ է տուժել

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև դին բարձրացրել ձորից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Ըստ թեմայի

Ավտովթար Սյունիքում. մեքենան գլխիվայր հայտնվել է ծառերի մեջ, վարորդը հիվանդանոցում է
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, բայց անձրևները չեն շտապում հեռանալ. եղանակի տեսություն
թեգերը:
Վիրավոր, Մահ, վարորդ, Վայոց Ձոր, ավտոմեքենա, ավտովթար

Գլխավոր թեմաներ