21:46 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
397 0 0

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վիրավորը վարորդի կինն է, ում առաջինը օգնության են հասել գյուղացիները։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի- Sputnik. Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում` 58–ամյա տղամարդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել. գրում է Shamshyan.com-ը։

«Ժամը 20:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Հովհաննես Յարաղյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ընկուզենուն: Վարորդն ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է մահացած, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» ԲԿ»,–գրում է կայքը:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են` վիրավորը վարորդի կինն է, ում առաջինը օգնության են հասել գյուղացիները։

Հիվանդանոց տեղափոխվելիս կինն ասել է, որ ամուսինս մեքենան վարելիս մի քանի անգամ կրկնել է «վախ սիրտս, վախ սիրտս», որից հետո էլ վթարն է տեղի ունեցել։

Ստավրոպոլի մոտ վթարի է ենթարկվել բասկետբոլի պատանեկան թիմի ավտոբուսը. 5 աղջիկ զոհվել է

Փաստի առթիվ քննիչ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Ըստ թեմայի

Կոտայքում հայտնաբերված գանգի հետքերով. սպանության հատկանիշներով քրգործ է հարուցվել
Բեռնատարի վարորդը պատմել է` ինչպես է Ստավրոպոլի մոտ տեղի ունեցել 5 կյանք խլած ՃՏՊ–ն
Երևանում բախվել են «Միցուբիշին» և մոտոցիկլետը․ մոտոցիկլավարի հետ 4 տարեկան երեխա է եղել
թեգերը:
Արմավիր, Մահ, ավտովթար

Գլխավոր թեմաներ