12:10 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
43 0 0

Անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերն այրվել են, իսկ եղջերավոր կենդանիները, ճագարներն ու հավերը` սատկել։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում այսօր անասնագոմ է այրվել, որի հետևանքով այրվել են անասնագոմում մնացած կենդանիները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 06:30-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաշեն գյուղի 11-րդ փողոցում գտնվող տներից մեկին կից անասնագոմում:

Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

«Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 9 քմ), ջերմահարվել՝ մոտ 15 քմ ազբոշիֆեր, անկել՝ երկու խոշոր եղջերավոր կենդանի, 15 ճագար և 30 հավ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։10-ին, մարվել՝ 08։50-ին։

Դժբախտ պատահար Արմավիրում. տղամարդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել

թեգերը:
կենդանի, հրդեհ, Գյուղ, Հայաստան

Գլխավոր թեմաներ