05:55 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
123 0 0

26–ամյա վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երևան-Աբովյան ճանապարհին գիշերը տեղի ունեցած ավտովթարը 2 մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 30-ին, ժամը 04:46-ին։ Տեղեկացրել են, որ Երևանի «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կան զոհեր և մեկ տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին «Nissan Murano» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1995 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ երկու ուղևորները տեղում մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

թեգերը:
Մահ, ավտոմեքենա, ավտովթար, Ճանապարհ, Աբովյան, Երևան

Գլխավոր թեմաներ