01:49 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
61901

Ավելի վաղ կրակոցներ էին հնչել Էջմիածնում, որի հետևանքով սպանվել էր Դոն Պիպոյի թիկնապահներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Էջմիածին քաղաքում սպանվել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբայրը։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»` նշելով, որ այս պահին դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։

ՀՀ ոստիկանությունից կայքին հայտնել են, որ Կոմիտասի պողոտայից ապօրինի զենք պահելու, կրելու կասկածանքով անձինք են բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, նյութեր են նախապատրաստվում։

«Թե ձերբակալված բանդան որքանով կապ ունի Դոն Պիպոյի եղբոր սպանության հետ, առայժմ պարզ չէ»,– գրում է «Փաստինֆոն»։

Նույն կայքիտեղեկություններով` սպանությունը տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ՝ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել են` մայիսի 31-ին` ժամը 18։00-ին, ահազանգ են ստացել, որ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ կրակել են մի ավտոմեքենայի ուղղությամբ։

Հիշեցնենք` մայիսի 5–ին կրակոցներ էին հնչել Էջմիածնում, որի հետևանքով սպանվել էր Դոն Պիպոյի թիկնապահներից մեկը`29-ամյա Ռազմիկ Սողոյանը։

Պարզվել է` ով է Նոր Նորքում եղբայրներից մեկին սպանած, մյուսին վիրավորած տղամարդը

թեգերը:
Արթուր Ասատրյան, Սպանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ