06:46 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Սպանություն Երևանի Աբովյան փողոցում (6)
1247 0 0

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անձամբ է տեսել զարհուրելի տեսարանը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Քիչ առաջ Երևանի Աբովյան փողոցում կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Երևանի կենտրոնում սպանվածը Դոն Պիպոյի մտերիմներից է

«Երբ անցա այդ զարհուրելի տեսարանի կողքով, տպավորությունս այն էր, որ վերադարձել ենք անվերահսկելի 90-ականներ։ Նիկոլական իշխանությունը երկիրը վերածել է անկառավարելի քաոսի, ով ում և որտեղ ուզում է, կրակում է։ Հիշեցնեմ Նիկոլի խոսքը. «Մեր երկրում այլևս երբեք կրակոցներով հարց չի լուծվելու»»,– Facebook–ի իրէջում գրել է նա։

Դեպքը տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ։

Կինոթատրոնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ կրակոցի ձայներ չեն լսել, ենթադրում են, որ ամենայն հավանականությամբ խլացուցիչով են կրակել։

Shamshyan.com–ը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող, ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա։ 

թեմա:
Սպանություն Երևանի Աբովյան փողոցում (6)
թեգերը:
Դիակ, Սպանություն, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ