17:24 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Սպանություն Երևանի Աբովյան փողոցում (6)
654 0 0

Ընդամենը երկու օր առաջ Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհի հատվածում սպանվել էր նաև Դոն Պիպոյի եղբայրը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր Երևանի Աբովյան փողոցում սպանվածը քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մտերիմներից է, անունը` Հովո։ Նա ևս քրեական հեղինակություն է, Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, ինչի հետևանքով տղամարդ է սպանվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող, ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա։ 

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ավտոմեքենայում ինչ-որ գործարար է եղել, որն այս պահին ոստիկանությունում է։

Убийство на улице Абовяна
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Սպանություն Երևանում
Личные вещи убитого
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Սպանվածի անձնական իրերը

Այս պահին մեծ թվով ոստիկաններ ու քննիչներ են գտնվում դեպքի վայրում։ Այնտեղ է նաև ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` ընդամենը երկու օր առաջ` մայիսի 31-ին, Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհին սպանվել էր նաև Դոն Պիպոյի եղբայրը։ 

  • Սպանություն Երևանում
    Սպանություն Երևանում
    © Sputnik / Hovhannes Shoghikyan
  • Սպանություն Երևանում
    Սպանություն Երևանում
    © Sputnik / Hovhannes Shoghikyan
1 / 2
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Սպանություն Երևանում
թեմա:
Սպանություն Երևանի Աբովյան փողոցում (6)
թեգերը:
Երևան, Սպանություն, Արթուր Ասատրյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ