18:10 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
180 0 0

Սկզբում 2 մարտական հաշվարկ է մեկնել, հետո նրանց են միացել ևս երկուսը։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ հայտարարվելուց հետո ևս 2 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երևանի Անտառային փողոցում գտնվող երկհարկանի շինություններից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել հունիսի 3-ին` ժամը 16։15-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Пожар на улице Антараин
Հրշեջները Երևանի Անտառային փողոցում

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հրդեհ «Երևան պանդոկում». կրակը տարածվել է վերևի հարկի ավտոպահեստամասերի խանութում

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

ՃՏՊ Վանաձոր քաղաքի սկզբնամասում. հոսպիտալացվածների մեջ երկու երեխա կա

թեգերը:
հրդեհ, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ