03:16 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
50 0 0

51-ամյա տղամարդը վնասվածքներ է ստացել գլխի ու մարմնի տարբեր հատվածներում, նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղային տրավմա։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Արտակարգ դեպք է գրանցվել Տավուշի մարզի Նորաշեն գյուղում։ Shamshyan.com-ի տեղեկություններով` մայիսի 31-ին, ժամը 11:45-ի սահմաններում Նորաշեն բնակավայրին պատկանող «Տկողնուտ» կոչվող հանդամասում խոտ հավաքելու ժամանակ տրակտորը գլորվել է ձորը։

Պատահարի հետևանքով տրակտորի 51-ամյա վարորդ Արտեմ Փայտյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

«Բերդ» բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշվել է «գլխի մազածածկ հատվածի, ձախ նախաբազկի վերին երրորդականի, դրսային կողմնային պատռած վերքեր, գոտկային շրջանի քերծվածքներ, գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում՝ հարցականով»։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

թեգերը:
հիվանդանոց, վթար, տրակտոր, Տավուշ

Գլխավոր թեմաներ