18:01 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Վթարի հետևանքով վիրավորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ հետո` Երևան։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, որի հետևանքով կա 8 վիրավոր, այդ թվում` մանկահասակ երեխաներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 4-ին` ժամը 18։00-ի սահմանում։

Նշվում է, որ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, Դավթաշեն գյուղի բնակիչ, 70-ամյա Վալերիկ Պետրոսյանն իր վարած «Ford» մակնիշի ավտոքարշակով, որը բեռնված է եղել «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով, բախվել է Ագարակավան գյուղի բնակիչ, 33-ամյա Ռոման Հակոբյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով Վ. Պետրոսյանը, Ռ. Հակոբյանը, վերջինիս ուղևորները՝ Ագարակավան գյուղի բնակիչներ, 34-ամյա Համասփյուռ Համազասպյանը, 7-ամյա Ինգա Պողոսյանը, 5-ամյա Արտյոմ Պողոսյանը, 4-ամյա Ալեքսանդրիա Հակոբյանը, 11-ամյա Սոֆյա Հակոբյանը և 2-ամյա Անաստասիա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

ՃՏՊ Վանաձոր քաղաքի սկզբնամասում. հոսպիտալացվածների մեջ երկու երեխա կա

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու այնուհետև ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ ուղղել կողաշրջված ավտոքարշակն ու «Kia»-ն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Շիրակի ձորերից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել

թեգերը:
երեխա, վթար, Արագածոտնի մարզ, Հայաստան

Գլխավոր թեմաներ