05:52 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
101 0 0

Կինն իր այգում աշխատանքներ կատարելիս է եղել, երբ թափառող շները հարձակվել են նրա վրա։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Արագածոտնի մարզում թափառող շների հարձակվել են 84-ամյա Սոֆիկ Բզնունու վրա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ նա հունիսի 7-ին տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Ըստ կայքի` երեկ՝ հունիսի 8-ին, կինը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։

Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Սոֆիկ Բզնունին հունիսի 7-ին, ժամը 10։30-ի սահմաններում Սասունիկ համայնքի վարչական տարածքում գտնվող աղբավայրին կից խաղողի իր այգում աշխատանքներ կատարելիս է եղել, երբ թափառող շները հարձակվել են նրա վրա։

Հրազդանում կոտրել են շան կողոսկրերն ու քարշ տվել մեքենայով. ահասարսուռ տեսանյութ

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

«Չեն խփում, որ չդատվեն». Շիրակում շատացել են թափառող շների հարձակման դեպքերը

Ըստ թեմայի

Արագածոտնի սարերում 59-ամյա տղամարդ է մահացել
Ստեփանակերտում 14-ամյա տղան ընկել է ծառից ու մահացել
Երևանյան լճում կնոջ դի է հայտնաբերվել
թեգերը:
Մահ, Կին, Շուն, Արագածոտնի մարզ, Հայաստան

Գլխավոր թեմաներ