20:52 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
27 0 0

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Այսօր՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Բուդաղյան 3 հասցեում տղամարդու դի կա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեի բակում տեղադրված 4868 հոսանքի էլեկտրաենթակայանի դիմաց հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ՝ 70-ամյա Մայիս Պետրոսյանի դին»,–գրում է կայքը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Պետրոսյանը մահացել է էլեկտրահարման հետևանքով։

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Ողբերգական դեպք Կոտայքում. երիտասարդ տղամարդն էլեկտրահարվել է ու մահացել

Ըստ թեմայի

Ողբերգական դեպք Երևանում. էլեկտրիկը մահացել է աշխատանքի ժամանակ՝ էլեկտրահարվելու հետևանքով
Ողբերգական դեպք Երևանում. քույրը լոգարանում հայտնաբերել է էլեկտրահարված եղբոր դիակը
Երևանում 30–ամյա տղամարդն էլեկտրահարվել է և այրվածքներ ստացել
թեգերը:
տղամարդ, Մահ, էլեկտրաէներգիա, Արտաշատ

Գլխավոր թեմաներ