13:56 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD515.68
  • GBP725.87
  • EUR625.16
  • RUB7.18
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
87 0 0

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի և վիրավորների ինքնությունը:

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Շիրակի մարզում այսօր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 19:50-ի սահմանում։ Նշվում է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Լանջիկ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել նոր կառուցվող ճանապարհի ասֆալտապատած հատվածում:

Վթարի հետևանքով վարորդը մահացել է, իսկ երկու ուղևորները ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Արտառոց դեպք Երևանում. 20-ամյա եղբայրը փորձել է խեղդել 14-ամյա քրոջը

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Արտաշատում 70–ամյա տղամարդ է մահացել էլեկտրահարումից

Ըստ թեմայի

Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը
Արագածոտնի սարերում 59-ամյա տղամարդ է մահացել
Երևանյան լճում կնոջ դի է հայտնաբերվել
թեգերը:
ուղևոր, վարորդ, վթար, Շիրակի մարզ, Հայաստան

Գլխավոր թեմաներ