03:19 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
521 0 0

«Վանաձոր» ԲԿ էին տեղափոխել 16 քաղաքացու` 10 երեխա և 6 մեծահասակ: Հիվանդների վիճակը գնահատվել էր ծանր և միջին ծանրության։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տեղեկություններ է հայտնում 2021թ.–ի հունիսի 19-ին Լոռու մարզում տեղի ունեցած զանգվածային թունավորման դեպքից։

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները Տավուշի մարզի Չինչին համայնքի բնակիչներ են, հիմնականում`դպրոցական երեխաներ, որոնք Լոռու մարզ էին մեկնել՝ էքսկուրսիայի: Ճամփորդության ընթացքում մասնակիցները կերել են տնային պայմաններում պատրաստված սնունդ՝ հավի եփած թևիկներ և հավի մսով փլավ: Նշված սնունդը էքսկուրսիայի ամբողջ ընթացքում պահպանվել է ոչ սառնարանային պայմաններում:

Սննդից չի օգտվել միայն վարորդը, որն ախտանշաններ չունի։

Հիշեցնենք` թունավորման ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) «Վանաձոր» ԲԿ էին տեղափոխել 16 քաղաքացու, որոնցից 10-ը երեխաներ են, 6-ը՝ մեծահասակներ: Հիվանդների վիճակը գնահատվել էր ծանր և միջին ծանրության, հիվանդներից 2-ը, որոնց վիճակը գնահատվել է ծանր, տեղափոխվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»:

Ներկա պահին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացված հիվանդները դուրս են գրվել, իսկ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» տեղափոխված 2 երեխաների բուժումը շարունակվում է։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Աղիքային վարակով Մարտունու ԲԿ տեղափոխվածների մոտ հայտնաբերվել են նաև Norovirus-ներ

թեգերը:
Հայաստան, Լոռի, երեխա, թունավորում

Գլխավոր թեմաներ