12:45 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
1075 0 0

Ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել իրենց փողոցի հոսանքի բաժանման կետում հոսանքահարվելու հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Երևանում 11 տարեկան տղաներ են էլեկտրահարվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նրանցից մեկը` Երևանի բնակիչ, 11-ամյա Հրանտ Խաչատրյանը, երեկ մահացել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Ըստ կայքի` նա կենտրոն էր տեղափոխվել հունիսի 17-ին «Էլեկտրական այրվածք՝ բոցով՝ 1,2,3,4 աստիճաններ» ախտորոշմամբ։

Նույն ախտորոշմամբ նշված կենտրոն է տեղափոխվել նաև Երևանի բնակիչ, 11-ամյա Նարեկ Քեշիշյանը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել իրենց փողոցի հոսանքի բաժանման կետում հոսանքահարվելու հետևանքով։

Հավի եփած թևիկներ և հավի մսով փլավ. Լոռիում էքսկուրսիան ավարտվել է ինֆեկցիոն հիվանդանոցում

Բժիշկներն իրավապահներին հայտնել էին, որ նրանք գտնվում էին անգիտակից վիճակում։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ Հ. Խաչատրյանն ու Ն. Քեշիշյանը հարևաններ են։

Վթար Ճամբարակ–Շորժա ճանապարհին. 1 երեխա մահացել է, կա 7 վիրավոր

թեգերը:
Երևան, Մահ, երեխա, Հայաստան

Գլխավոր թեմաներ