17:05 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
58 0 0

30-ամյա քաղաքացուն օգնության հասած երկու քաղաքացիները ջրից դուրս էին բերվել տեղի ուժերով։ Որոնողական աշխատանքները դադարեցվել էին մթության պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ջրափրկարարները Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակա ջրվեժից դուրս են բերել 30–ամյա քաղաքացու դի։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ այսօր,  ժամը 06։10-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատը։

«Ժամը 10։02-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել Գ․ Տ․-ի (ծնված 1991 թ․)  դին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, ժամը 11։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ  Լիճք գյուղի մոտակա ջրվեժում տեղի է ունեցել ջրահեղձում։

Պարզվել է, որ Գ․ Տ․-ն (ծնված 1991 թ․) Սրտաձև կոչվող լճում լողալիս ջրահեղձ է եղել․ նրան օգնության հասած Ն․ Մ․-ն (ծնված 1991 թ․) և Ն․ Հ․-ն (ծնված 1994 թ․) ջրից դուրս են բերվել տեղի ուժերով. տուժածներին տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Որոնողական աշխատանքները դադարեցվել էին մթության պատճառով։

թեգերը:
Հայաստան, Սյունիք, լիճ, Դիակ, ջրահեղձ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)

Գլխավոր թեմաներ