18:45 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
92 0 0

Պատահարը տեղի է ունեցել ժամեր առաջ՝ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ին

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Հուլիսի 8-ին, ժամը 04:15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «ZIL-130» (վարորդ` Ա. Ղ.) և «Mercedes-Benz E320» (վարորդ` Ա. Մ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Վ․ Մ․-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև Ա. Մ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Գ․-ին (ծնված 1998 թ.) դուրս բերել ավտոմեքենայից, իսկ Ն․ Պ․-ին (ծնված 1998 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Ն․ Պ․ հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Ա. Գ․-ն՝ Աբովյանի ԲԿ։

Ավտովթար Կոտայքի մարզում. 20 և 84–ամյա վարորդները հիվանդանոց են տեղափոխվել

Ըստ թեմայի

Խոշոր ավտովթար-հրդեհ Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր
Ողբերգական ավտովթար Արարատում. 16-ամյա տղան մահացել է, 13-ամյա երեխային փորձում են փրկել
Ողբերգական ավտովթար Հայրավանքի մոտ. երկուսը մահացել են, չորսին տեղափոխել են հիվանդանոց
թեգերը:
Ճանապարհ, Սևան, ավտովթար

Գլխավոր թեմաներ