18:58 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
53 0 0

Դեպքի վայր ժամանած «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներն անմիջապես ձեռնամուխ են եղել վթարավերականգնողական աշխատանքների իրականացմանը, որպեսզի կարճ ժամանակում վերականգնեն բնակչության գազամատակարարումը։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Այսօր կեսօրին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ4 թաղամասի Բաբաջանյան փողոցում՝ Հյուսիս-հարավ կառուցվող ճանապարհին, ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, կոտրել այն և հեռացել։

300 մետր երկարությամբ գազախողովակի տակ տեղադրված 4 հենասյուները կոտրվել են, խողովակից գազի ուժեղ արտահոսք է սկսվել։

Գազախողովակի տապալվելու հետևանքով վնասվել է նաև 2 այլ ավտոմեքենա, որոնց վարորդներին, կայքի տվյալներով, ուղղակի հրաշքով է հաջողվել դուրս բերել ավտոմեքենայից և փրկել, իսկ նրանցից մեկի ուղևորին տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի վայր ժամանած «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներն անմիջապես ձեռնամուխ են եղել վթարավերականգնողական աշխատանքների իրականացմանը, որպեսզի կարճ ժամանակում վերականգնեն բնակչության գազամատակարարումը։

Վթար Արմավիրի մարզում. 16–ամյա վարորդը և նրա անչափահաս ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Իսկ ոստիկանությունն աշխատանքներ է տանում վթարի մեղավոր ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու, ինչպես նաև վթարված ավտոմեքենաների վարորդների և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը պարզելու համար։

Մարդատարների ու տրոլեյբուսի մասնակցությամբ վթար–վրաերթ` Գայի պողոտայում. կան տուժածներ

Ըստ թեմայի

Երևանում կարիճը խայթել է վարորդի ոտքը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, վիրավորներ կան
Սևանի ճանապարհին վթարի է ենթարկվել կին վարորդի Nissan Tiida–ն. 4 երեխա հիվանդանոցում են
Խոշոր վթար Տավուշում․ կան վիրավորներ
թեգերը:
վթար, ավտոմեքենա, վարորդ, հիվանդանոց, գազատար

Գլխավոր թեմաներ