09:27 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
342 0 0

Փրկարարների շնորհիվ փրկված քաղաքացիները 27 տարեկան երիտասարդներ են` 1994թ–ին ծնված Ղ․ Խ․-ն և Վ․ Գ․-ն։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Այսօր, ժամը 13:22-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են շրջված հեծանվանավակ։

Ինչպես հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը,  ջրասուզակները հեծանվանավակով շրջված քաղաքացիներին դուրս են բերել ափ։

Փրկարարների շնորհիվ փրկված քաղաքացիները 27 տարեկան երիտասարդներ են` 1994թ–ին ծնված Ղ․ Խ․-ն և Վ․ Գ․-ն։

Հիշեցնենք` Սևանի հանրային 8 լողափերից 3-ի պաշտոնական բացումը տեղի է ունեցել երեկ` հուլիսի 10-ին։ Փրկարար ծառայության աշխատակիցներից բացի այս տարի հանգստացողների անվտանգությանը կհետևեն նաև դրոններով:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը լրագրողներին ասել էր, որ դրոնները կարող են մինչև հինգ կիլոգրամ քաշով առարկաներ տեղափոխել: Այսպիսով` շատ կարճ ժամանակում խեղդվողին կարելի է փրկարարական բաճկոն, շրջանակ և այլ իրեր հասցնել։

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արման Աբելյանը հայտնել էր, որ լողափերը բաց կլինեն մինչև ժամը 20:00-ը, որից հետո տարածքներում մաքրման աշխատանքներ կիրականացվեն:

թեգերը:
փրկարար, ջրահեղձ, Սևանա լիճ

Գլխավոր թեմաներ