17:47 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Ժամը 08։46-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետից ծուխ է նկատվում։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Հուլիսի 12-ին, ժամը 08։46-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետից ծուխ է նկատվում, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:58-ին, մարվել՝ 09:10-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակը՝ մասամբ և ավտոտեխսպասարկման կետի տանիքի ջերմամեկուսիչ շերտը (մոտ 70 քմ):

Ըստ թեմայի

Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի կենտրոնի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել
Նուբարաշենի և Արարատ քաղաքի աղբավայրերում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
թեգերը:
հրդեհ, Աբովյան, ավտոմեքենա

Գլխավոր թեմաներ