10:18 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
15600

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել վերջիններիս սպանելու հանցավոր դիտավորությունը, քանի որ նրանք տեղափոխվել են «Գորիսի» բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Հուլիսի 14-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ, զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ իրենց մոտ ապօրինի պահվող հրազենով ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ կրակոցներ են արձակել Գորիս քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Տեղեկությունը հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել վերջիններիս սպանելու հանցավոր դիտավորությունը, քանի որ նրանք տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Կրակոցներ Ալավերդի քաղաքում. պատճառ չի եղել

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել  ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին: Կատարվել են առգրավումներ, զննություններ,հարցաքննվել են մի շարք անձինք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անցած գիշեր Գորիսում փոխհրաձգություն է եղել. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») որդին՝ Տիգրան Խաչատրյանը կրակել է Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու վրա։

Ըստ թեմայի

Կրակոցներ Գոռավանի գերեզմանոցում․ սպանվածը 34 տարեկան տղամարդ է
Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ կրակոցներ են հնչել
«Պառկեցի անգիտակից հորս վրա, բայց շարունակում էին հարվածել». Ազատաշենի կրակոցների հետքերով
թեգերը:
Քննչական կոմիտե, կրակոց, Գորիս

Գլխավոր թեմաներ